Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձը
01.01.2015 | 15:40

Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժևորելը և նորի սպասումը: Արդ, թող անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին:
2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թևածել խաղաղությունը՝ շնորհիվ մեր զինվորի ամրության: Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա:
2015 թվականին ևս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման և անվտանգության վրա: Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում:
Սիրելի բարեկամներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ տարեմուտի և Սուրբ ծննդի առթիվ: Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թող անպակաս լինեն»:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ